ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Մենք կարող ենք նաև «պայթեցնել»

«Մենք կարող ենք նաև «պայթեցնել»
06.05.2014 | 00:44

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
(ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)

-Պարոն Սահակյան, Ձեր ամբիցիաները բավարարվա՞ծ են:
-Օ՜հ, դժվար է ասել ամբիցիաների մասին: Եթե մարդն ունի առողջ ամբիցիաներ, երիտասարդ է, այնքանով է բավարարված, որ վստահություն կա կուսակցության, հատկապես ղեկավար մարմնի և ղեկավարի կողմից:
-Բայց արդյո՞ք դա Ձեր պիկն էր. շատ ավելի լավ չէ՞ր լինի նախարարի թիկնոց զգեցած լինեիք:
-Պաշտոնն ինձ համար ընդամենը մեկ հարցի պատասխան ունի` կարո՞ղ ես պիտանի լինել և որքա՞ն:
-Ո՞րն է լինելու Ձեր առաջին գործը։ Էն խեղճ Աղվան Հովսեփյանին ազատեք, է՛լի, Դավիթ Հարությունյանի «գերությունից». վեց ամիս է` օրինագիծը ծեքծեքվում է, միասնական քննչական մարմինը չի ստեղծվում, մարդն անգործ է, ինչքա՞ն կարող է նկարել:
-Այդ հարցը, կարծում եմ, կլուծվի, մինչ իմ ամբողջական պաշտոնավարումը:
-Հա, ի դեպ, քիչ առաջ Դուք ասացիք` երիտասարդ եք: ՈՒզում եմ ամբողջ սրտով Ձեզ հիասթափեցնել. Դուք ամենևին էլ երիտասարդ չեք: Դուք միջին տարիքի եք, և եթե շատ անկեղծ լինեմ, ապա գնում եք դեպի ծերություն:
-Երիտասարդությունը հոգեվիճակ է:
-Օ՜հ, ինչ-որ ՀՀԿ-ում շատ երիտասարդ չե՞ն բոլորը:
-Ես կարծում եմ` դա շատ լավ է:
-Ծեր չունեք, ավելի ստույգ` ծեր և շատակերներ չունեք:
-Չունենք: Չնայած, եթե բացատրեք, թե «ծերն» ինչ է, կարող եմ ավելի հանգամանալից պատասխանել:
-Դե, ծերն այն է, որ 98-ից էս կողմ մի կերպ քայլում եք, հետո նստում, երբեմն, քաղաքագիտորեն ասած, «սողում», իսկ Գրետա մայրիկը 99-ի հոկտեմբերի 27-ին ասաց` «պառկել են ու դեռ ոտքի չեն կանգնել»…
-Իսկ Դո՞ւք որ թվականից եք լրագրությամբ զբաղվում:
-Օ՜հ, «հատակն են իմ փրփուրներ», ես նստել եմ Ալեքսանդրի օրոք, Նիկոլայի օրոք, նէպ-ի օրոք… ՈՒ դեռ, աչքիս, «նստած» եմ։
-90-ից, չէ՞: Բա, դե, համեմատեք 90-ն ու 98-ը: Տեսա՞ք: Բայց ինչքա՜ն երիտասարդ եք:
-Դա իմ «արժանիքն» ու ձեռքբերումն է, որ այդպես երիտասարդ կքալեմ «բեմին վրա»:
-Մենք մի ամբողջություն ենք:
-Էդպես չի, ես բեմը «կենդանի» եմ պահում, որ շուռ չգա Ձեզ վրա:
-Երախտապարտ ենք, երախտապարտ ենք:
-Չարժե, չարժե: Իսկ ի՞նչ եք կարծում` նոր կառավարությունը շա՞տ կինտրիգահարի Ձեզ` ԱԺ-ում:
-Կրկին եզրույթը դուրս չեկավ. ինտրիգներ կարող են և լինել…
-Դա Ձեզ դո՜ւր է գալիս:
-Ոչ, մեզանում Ձեր պատկերացրած ինտրիգները չկան: Մենք հիմա այլ կարևոր գործերով ենք զբաղված։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դիմակայենք դրսի մարտահրավերներին:
-Հա, ի դեպ, «դրսի» մարտահրավերների մասին. ասում են` այժմյան ՀՀԿ-ն վերածվել է 95-ի «Հանրապետություն» բլոկի, որը, հիշենք, պայթեց շատ արագ:
-Դուք նկատի ունեք ի՞նձ:
-Դուք ուզում եք «պայթե՞լ». ես անալոգիան էի շեշտում` «Հանրապետություն» բլոկի հետ. ի՜նչ տղերք էին հավաքված այնտեղ:
-Դե, եթե էդ լավ տղերքը «պայթեցին», մենք էլ կարող ենք:
-ՈՒզում եք, է՛լի, փաստորեն: Համ էլ իզուր ասացիք նման բան, էներգետիկան կսկսի աշխատել, և բո՛ւմփ, էլ չեք լինի:
-Դուք հնարավորություն չեք տալիս խոսքս ավարտելու. մենք կարող ենք նաև «պայթեցնել»:
-Ո՞Ւմ:
-Կորոշենք:
-Հասկացա:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ